Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԼՂ արտգործնախարարն ու Կասպրշիկը քննարկել են իրավիճակը շփման գծում

ԼՂ արտգործնախարարն ու Կասպրշիկը քննարկել են իրավիճակը շփման գծում
04.09.2015 | 10:23

ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումները: «Երկուստեք ընդգծվել է շփման գծում կայունության պահպանման, հրադադարի ռեժիմի հարգման ու ամրապնդման անհրաժեշտությունը՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով»,- հայտնում է ԼՂ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը։

Դիտվել է՝ 2378

Մեկնաբանություններ